Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/600

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մուրտագից։ Թե որքան առաջադիմեց նա այդ ասպարեզում չգիտեմ, բայց գիտեմ, որ նա անգլերեն էր սովորում, որպեսզի կարողանա «Շիլյոնի կալանավորը» անմիջապես բնագրից թարգմանել» (տե՛ս ԹԺՀ, էջ 352)։

1895 թ. մարտի 21-ին, Ավ. Արասխանյանին գրած նամակում, բանաստեղծը վերհիշում է 1893 թ. աշնան դեպքերը, որից պարզվում է, որ Մճ-ում տպագրելու համար Արասխանյանը «Շիլյոնի կալանավորի» թարգմանությունը Թումանյանից խնդրել է դեռևս 1893 թ. աշնանը (տե՛ս ԵԺ V, 101)։ Սակայն Թումանյանը Բայրոնի պոեմը թարգմանել է 1895 թ. և նույն ժամանակ էլ գրել այս ձոնը։


1896

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

(«Քրիստոս հարյավ… երկինք գնաց…»)

(էջ 154)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։ Հավանաբար գրված է 1895 թ. վերջերին կամ 1896-ի սկզբներին։

Ինքնագիրը չի պահպանվել։

Առաջին անգամ տպագրվել է Տզ, 1896, 24 մարտի, № 12, էջ 181, այնուհետև՝ ԵԺ I, 123։

Արտատպվում է Տզ-ից:


«ԵՐԱՆԻ ՆԸՐԱՆ, ՈՎ ՈՐ ՔԸՆԵԱԾ…»

(էջ 155, 461)

Գրված է 1895—1896 թթ.:

ԳԱԹ Թֆ № 36 պահվում է մեկ ինքնագիր։ Նույն տեղում, № 86 կա մեկ ինքնագիր ևս, թվագրված՝ «1895—6»։

Առաջին անգամ, Բ ինքնագրից, տպագրվել է ԳԵ, էջ 115, այնուհետև՝ ԵԺ I, 488։

Տպագրվում է Բ ինքնագրից։


ԳԱՂԹԱԿԱՆԻ ԵՐԳԸ

(«Կռունկն երկընքում ճամփա կըհանի…»)

(էջ 156, 461)

Գրված է 1896 թ.։

Ինքնագիրը չի պահպանվել։

ԳԱԹ Թֆ № 1355 պահվում է ԲԲ-ի հեղինակի սեփական օրինակը, որտեղ Թումանյանն ուղղումներ է կատարել: