Առաջին անգամ տպագրվել է «Երկիր» օրաթերթում, 1906, 15 հոկտեմբերի, № 13, այնուհետև՝ ԲԲ, էջ 60 և ՀՀ, էջ 37—38, ապա՝ ԵԺ I, 124,
Արտատպվում է ՀՀ-ից:
ԱՆԴԱՐՁ ՃԱՄՓՈՐԴՆԵՐ
(«Իմ անցած կյանքն ու հին տարին…»)
(էջ 157, 462)
Հավանաբար գրված է 1896 թ. վերջերին, թեև ԲԲ-ում և ԲՊ-ում թվագրված է «1897»։
Ինքնագիրը չի պահպանվել։
Առաջին անգամ, «Դեպի հավիտենականություն» վերնագրով, տպագրվել է Տզ, 1897, 1 հունվարի, № 1, էջ 2, այնուհետև, «Անդարձ ճամփորդներ» վերնագրով՝ ԲԹ, էջ 28, ԲԲ, էջ 43 և ԲՊ, էջ 19—20, ապա՝ ԵԺ I, 126։
Արտատպվում է ԲՊ-ից։
1897
ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
(«Հա՛, կյանքումս ես միշտ այսպես եմ եղել»)
(էջ 158, 462)
Գրված է 1897 թ. դեկտեմբերի 14-ին։
ԳԱԲ՝ Թֆ № 38 պահվում է մեկ սևագիր-ինքնագիր։ ԳԱԹ ՓՎֆ № 413 պահվում է Մարիամ Վարդազարյանի ալբոմը և դրա մեջ՝ մշակված տարբերակը։
Առաջին անգամ տպագրվել է ՍԳ, 1941, № 3, էջ 3, այնուհետև՝ ԵԺ I, 467—468։
Տպագրվում է Բ ինքնագրից։
ՀԱՅԻ ԶԱՐՄԱՆՔԸ
(«Մեր բեմի ծիծաղ, քսանհինգ տարի…»)
(էջ 160)
Գրված է 1897 թ. դեկտեմբերի 17-ին, նույն օրը կարդացվել է Թիֆլիսի Ազնվականական թատրոնում՝ դերասան Գևորգ Տեր-Դավթյանի