Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/608

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առաջին անգամ տպագրվել է ԵԺ V, 162, այնուհետև՝ ԵԺ I, 478։

Տպագրվում է ինքնագրից։

Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է Փ. Վարդազարյանի «Ես ու իմ սիրտը» ոտանավորը կարդալուց հետո։ «Քո նյութը կարդալուն պես,— գրում է նա Փ. Վարդազարյանին հղած նամակում,— թեև ոչ ուղղակի նյութդ, բայց էլի սրտի աշխարհից գրեցի այս երկու տունը»։ Նույն տեղում տալիս է նաև բացատրություն չորրորդ տողի մասին. «Առաջին տան չորրորդ տողը գուցե մութն է. միտքս այն է, թե— (ափսոսում է) ինչ որ (ուզում էր ու) չի պատահել, չի եղել— չկար, և ինչ որ եղել է, անցել է— կար»։


ԿՏԱԿ

(«Դե գրի, տեր հայր։ «Յանուն հօր և որդոյ…»)
(էջ 181)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։

Ինքնագիրը չի պահպանվել։

Առաջին անգամ տպագրվել է ԱՄ, էջ 11—15, այնուհետև՝ ԵԺ I, 259—261։

Արտատպվում է ԱՄ-ից:


«ԵՐՆԵԿ ԹԻԹԵՌ ԵՍ ԼԻՆԵԻ…»

(էջ 184)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։ Ձեռագրից կարելի է ենթադրել, որ գրված է 1890-ական թվականներին։

ԳԱԹ Թֆ № 47 պահվում է մեկ ինքնագիր։

Առաջին անգամ տպագրվեվ է ԳԵ, էջ 115, ապա ԵԺ I, 483։

Տպագրվում է ինքնագրից։


ԿՈՐԱԾ ՑՆՈՐՔՆԵՐ

(«Հեծում է մըրրիկն իմ դալար հովտում…»)

(էջ 185, 467)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։ Ձեռագրից կարելի է ենթադրել, որ գրված է 1890-ական թվականներին։