Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/607

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նմանություն է Մ. Նալբանղյանի՝ Բերանժեից փոխադրած նույնանուն բանաստեղծության կամ, ինչպես նկատված է, ավելի շուտ պարոդիա է՝ գրված նույն մոտիվներով (տե՛ս Էդ. Ջրբաշյան, Չորս գագաթ, Երևան, 1982, էջ 78—79):


ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՊԱՍԱՆ ՊԵՐՃ ՊՌՈՇՅԱՆՑԻՆ՝

ԻՐ ՔԱՌԱՍՆԱՄՅԱԿԻՆ

(«Այնտեղ ծնված ու մեծացած…»)

(էջ 178)

Գրված է 1899 թ., Պերճ Պռոշյանի գրական գործունեության 40-ամյակի առթիվ։

Ինքնագիրը չի պահպանվել։

Առաջին անգամ տպագրվել է Տզ, 1899, 16 մայիսի, № 17, էջ 409, այնուհետև՝ ԵԺ I, 133,

Արտատպվում է Տզ-ից։

5—6-րդ տողերում Թումանյանը նկատի ունի Խաչատուր Աբովյանին, որի «Վերք Հայաստանի» վեպի խոր ազդեցության տակ է Պռոշյանը գրել իր առաջին վեպը՝ «Սոս և Վարդիթերը»։ Աբովյանի՝ իր վրա թողած ազդեցության մասին Պռոշյանը գրում է ինքնակենսագրության մեջ (տե՛ս Պ. Պռոշյան, Երկերի ժողովածու, հ. 7, Երևան, 1964, էջ 223), «Վերք Հայաստանին» և իմ «Սոս և Վարդիթերը» հոդվածում (նույն տեղում, էջ 399—408), «Հուշիկներում» և այլուր։


ՕՐ. Մ.-ԻՆ

(«Նայում եմ քեզ… միտս է գալիս…»)

(էջ 179)

Գրված է 1899 թ.։

ԳԱԹ ՓՎֆ № 413 պահվում է Մարիամ Վարդազարյանի ալբոմը և դրա մեջ ինքնագիրը, վերնագրված՝ «Ծաղիկներ»։

Առաջին անգամ, «Օր. Մ.-ին» վերնագրով տպագրվել է «Թատրոն», 1899, № 2, էջ 88, այնուհետև՝ ԵԺ I, 475, ինքնագրից, «Ծաղիկներ» վերնագրով։

Արտատպվում է «Թատրոնից»։


ԱՓՍՈ՜Ս

(«Լսի՛ր, սիրտս երգ է ասում…»)

(էջ 180)

Գրված է 1899 թ. սեպտեմբերին։

ԳԱԹ ՓՎֆ № 413 պահվում է Փ. Վարդաղարյանին ուղղված նամակը և դրա մեջ ինքնագիրը։