Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է
* * *

Ո՛հ, խնայեցեք, մի՛ հիշեցնեք ինձ,
Թե ինչպես էր նա արտասուք թափում,
Երբ, արդեն խաբված նենգավոր խոսքից,
Անձնուրաց սիրույս էլ չէր հավատում։

5 Ոհ, մի՛ հեշտացնեք՝ այդ խոսքեր են լոկ
Եվ չեն դարձնելու կորուստս անգին,
Անտարբեր եք դուք, դեռ ձեզ անողոք
Բախտը չի մատնել սիրո վտանգին։

Մի՛ հիշեցնեք, մի՛, թե ինչպես դաժան
10 Մարդիկ մեզ այսպես ջոկեցին հավետ,
Թե ոնց եմ ապրում նըրանից բաժան,
Իմ նոր սիրուհու— իմ լուռ վշտի հետ։

60