Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ
Այս կրծքի տակ ապականված,
Հեռու կյանքի ժըխորից,
Դեռ մի հնչյուն կա պահպանված
Իմ մանկության օրերից։
5
Եվ երբեմն պատահում է,
Որ հնչում է նա հստակ,
Կյանքի ձայնը նշկահում է—
Ես շնչում եմ համարձակ։
Պայծառ շողերն հիշողության
10
Մտնում են ծոցն անցյալի,
Լուսավորում իմ մանկության
Անհոգ պատկերն անձկալի։
Ահա երկինքն իմ հայրենի—
Հայի սրտի նման պարզ,
15
Ահա երկիրն իմ հայրենի–
Կանաչազարդ հանապազ։
Ողջույն ձեզ, ո՛վ ուրախ, ազատ,
Անցած օրեր իմ մանկության…
Ա՛խ, ձեզանից ինձ մի բացատ
20
Անջատել է հավիտյան։
Ահա փոքրիկ իմ քույրերը
Խաղ են անում միասին,
Օ՜հ, անհանգիստ, չար եղբայրը
Նրանց ծեծում է կրկին…
|
|
61