Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/624

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԼՈՒՍԱԲԱՑԻՆ

(«Ծուղրուղո՜ւ…»)

(էջ 221)

Ակունքը ժողովրդական է։ Հավանաբար Թումանյանն օգտվել է բանավոր աղբյուրից։

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։

Ինքնագիրը չի պահպանվել։

Առաջին անգամ տպագրվել է Լ I, 1907, էջ 49, այնուհետև՝ Լ I, 1908, էջ 45, ապա՝ ԵԺ I, 221:

Արտատպվում է 1908 թ. Լ I-ից։


ՓԻՍՈՆ

(«Փիսոն, փիսոն մլավան…»)

(էջ 222)

Ակունքը ժողովրդական է։

Տպագրվել է Տ. Վարդանյանցի «Ժողովրդական անգիր բանաստեղծություններ» ժողովածուի մեջ (Թիֆլիս, 1901), «Կատուն» վերնագրով։

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։

Ինքնագիրը չի պահպանվել:

Առաջին անգամ տպագրվել է Լ I, 1907, էջ 58, այնուհետև՝ Լ II, 1908, էջ 14 և նույն դասագրքի հետագա տարիների հրատարակություններում, ապա՝ ԵԺ I, 229։

Արտատպվում է Լ I-ից:


ՈՒՐԱԳ ՈՒ ՍՂՈՑ

(«Մի՛ լինիր ուրագի պես…»)

(էջ 223)

Ակունքը ժողովրդական է։

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։

Ինքնագիրը չի պահպանվել։

Առաջին անգամ տպագրվել է Լ I, 1907, էջ 62, այնուհետև՝ Լ II, 1908, էջ 30 և նույն դասագրքի հետագա տարիների հրատարակություններում, ապա՝ ԵԺ I, 223։

Արտատպվում է Լ I-ից։