Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/625

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԿԱՆԱՆՉ ԱԽՊԵՐ

(«Է՜յ կանանչ ախպեր»)

(էջ 224)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։

Ինքնագիրը չի պահպանվել։

Առաջին անգամ տպագրվել է Լ I, 1907, էջ 63, այնուհետև՝ Լ II, 1908, էջ 69, ապա՝ ԵԺ I, 234։ Արտատպվում է Լ 1-ից:


ԾՈՒՅԼ ԱՂՋԻԿԸ

(«Բանն ի՞նչ կանեմ՝ կեղտոտ է...»)
(էջ 325)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։

Ինքնագիրը չի պահպանվել։

Առաջին անգամ տպագրվել է Լ I, 1907, էջ 65, այնուհետև՝ Լ I, 1908, էջ 72, Լ I, 1920, էջ 70, Լ I, 1922, էջ 70, որտեղից և արտատպվում է։


ԿՌՈՒՆԿՆԵՐ

(«Կը՜ռ, կը՜ռ, կըռկըռան…»)

(էջ 226)

Ակունքը ժողովրդական է։ Հավանաբար Թումանյանն օգտվել է բանավոր աղբյուրից։

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։

Ինքնագիրը չի պահպանվել։

Առաջին անգամ տպագրվել է Լ I, 1907, էջ 66, այնուհետև՝ Լ I, 1908, էջ 79, ապա՝ ԵԺ I, 226:

Արտատպվում է 1908 թ. Լ I-ից։


ԱՐԱԳԻԼ

(«Արագի՛լ, բարով եկար...»)

(էջ 227, 478)

Ակունքը ժողովրդական է։ Տպագրվել է 1858 թ. «Բազմավեպում», ապա՝ Մ. Միանսարյանի «Քնար հայկականում»։ Ժողովրդական երգի 7