Առաջին անգամ, «Ծիտը» վերնագրով, տպագրվել է Լ I, 1907, էջ 71—72, այնուհետև, առանց 5—6 տողերի՝ Լ I, 1908, էջ 86, «Հուռին» վերնագրով՝ Լ I, 1920, էջ 75, ապա՝ ԵԺ I, 227:
Արտատպվում է 1920 թ. Լ 1-ից: Պահել ենք նախորդ հրատարակությունների «Ծիտը» վերնագիրը, որովհետև Թումանյանն այն փոխել է՝ նկատի ունենալով, որ նույն դասագրքում ունի նաև «Ծիտը» վերնագրով հեքիաթ։
ՈՒԼՈՒՆՔ
(«Գարունը եկավ ամպերով...»)
(էջ 230)
Ակունքը ժողովրդական է։ Տպագրվել է Տ. Վարդանյանցի «Ժողովրդական անգիր բանաստեղծություններ» ժողովածուում։
Գրության թվականն ստույգ հայտնի չէ։
Ինքնագիրը չի պահպանվել։
Առաջին անգամ տպագրվել է Լ I, 1907, էջ 74—75, այնուհետև՝ Լ II, 1908, էջ 88 և նույն դասագրքի հետագա տարիների հրատարակություններում, ապա՝ ԵԺ I, 231։
Արտատպվում է Լ 1-ից։
ՃՆՃՂՈՒԿՆԵՐ
(«Կոտ ու կես կորեկ ունեմ ցանելու համար…»)
(էջ 231)
Ակունքը ժողովրդական է։ Տպագրվել է Գ. Սրվանձտյանի «Մանանայում» (Կ. Պոլիս, 1876)։ Մեկ այլ տարբերակ հրատարակվել է Կոմիտասի և Մ. Աբեղյանի «Հազար ու մի խաղ» ժողովածուում (Բ հիսնյակ, Թիֆլիս, 1905), և այլն։
Գրության թվականն ստույգ հայտնի չէ։
Ինքնագիրը չի պահպանվել։
Առաջին անգամ տպագրվել է Լ I, 1907, էջ 78—79, այնուհետև՝ Լ II, 1908, էջ 114—115 և նույն դասագրքի հետագա տարիների հրատարակություններում, ապա՝ ԵԺ I, 233։
Արտատպվում է Լ I-ից: