Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/626

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քառատողերից Թումանյանն ընտրել է երկուսը (1-ինը և 4-րդը), վերամշակել, ավելացրել ևս մի քառատող, «Երգ արագլի» վերնագիրը դարձրել «Արագիլ»։

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։

ԳԱԹ Թֆ № 64 պահվում է մեկ սևագիր-ինքնագիր։

ԹԸԱ պահվում է 1908 թ. Լ II-ի մի օրինակ, որի վրա Թումանյանն ուղղումներ է կատարել։

Առաջին անգամ տպագրվել է Լ I, 1907, էջ 68, այնուհետև՝ Լ II, 1908, էջ 68, Լ II, 1909, էջ 64, Լ II, 1921, էջ 84, ապա՝ ԵԺ I, 230։

Արտատպվում է 1909 թ., Լ II-ից, քանի որ 1921 թ. Լ II-ում կան վրիպակներ։


ԳՈՒԹԱՆ

(«Լուսը լուսացավ…»)

(էջ 228, 479)

Ակունքը ժողովրդական է։ Թումանյանն օգտվել է Ե. Լալայանի «Ջավախքի բուրմունք» (Թիֆլիս, 1892) և Աղեք. Մխիթարյանցի «Տաղեր ու խաղեր» (Ալեքսանդրապոլ, 1900) ժողովածուների մեջ զետեղված հորովելներից։

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։

ԳԱԹ Թֆ № 100ժգ պահվում է մեկ սևագիր-ինքնագիր, առանց վերնագրի։

ԳԱԹ Թֆ № 1360 պահվում է Լ II-ի հեղինակի սեփական օրինակը, որտեղ Թումանյանը ջնջել է 17—18-րդ տողերը։

Առաջին անգամ տպագրվել է Լ I, 1907, էջ 70, այնուհետև՝ Լ II, 1908, էջ 78, Լ III, 1909, էջ 99, ապա՝ ԵԺ I, 240։

Արտատպվում է Լ I-ից։


ԾԻՏԸ

(«Հուռին գնաց բանջարի…»)

(էջ 229)

Ակունքը ժողովրդական է։ Հավանաբար Թումանյանն օգտվել է բանավոր աղբյուրից։

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։

Ինքնագիրը չի պահպանվել: