ԱՌԱՎՈՏ
(«Հավը խոսեց երեք բերան…»)
(էջ 240, 480)
Գրության թվականն ստույգ հայտնի չէ։
Ինքնագիրը չի պահպանվել։
ԳԱԹ Թֆ № 1794 պահվում է 1908 թ. Լ II-ի օրինակը, որտեղ, ըստ երևույթին, ցանկանալով փոխել բանաստեղծության վերնագիրը, Թումանյանը լուսանցքում գրել է՝ «? Արեգակ»։
Առաջին անգամ տպագրվել է Հսկ, 1907, № 12, էջ 405, այնուհետև՝ Լ II, 1908, էջ 3 և Լ II, 1909, էջ 3։ Վերջինիս մեջ բանաստեղծը կրճատել է 9—12-րդ տողերը։ Ապա տպագրվել է ԵԺ I, 222։
Արտատպվում է Հսկ-ից, քանի որ Լ II-ի բնագիրը հարմարեցված է դասագրքի պահանջներին։
«Է՜Հ, Ո՞Վ ԳԻՏԻ, ՄԵՆՔ ԱՊԻԿԱՐ…»
(էջ 241)
Գրության թվականն ստույգ հայտնի չէ։
ԳԱԹ Թֆ № 51 պահվում է ուրիշի ձեռքով արտագրված մեկ օրինակ։
Առաջին անգամ տպագրվել է ԲԲ, էջ 57, այնուհետև՝ ԵԺ I, 153։
Արտատպվում է ԲԲ-ից։
1909
ՎԱՅՐԷՋՔ
(«Քառասուն տարի բըռնած ճանապարհ…»)
(էջ 242, 480)
Գրված է 1909 թ. փետրվարի 7-ին, հեղինակի ծննդյան 40-ամյակի օրը, Թիֆլիսի Մետեխի բանտում։
ԳԱԹ Թֆ № 66 պահվում է սևագիր-ինքնագիրը, թվագրված՝ «1909 փետր. 7/20», հետագայում մատիտով կատարված ուղղումներով։
Առաջին անգամ, «Իմ ծննդյան քառասնամյակի առթիվ» ենթավերնագրով, տպագրվել է «Գործ» (թերթ), 1909, 5 ապրիլի, № 69, այնուհետև՝ ՆՀ, 1913, № 1, էջ 71, ԲՊ, էջ 33—34, ապա՝ ԵԺ I, 157։
Արտատպվում է ԲՊ-ից:
Թումանյանի բանտարկության և այս բանաստեղծության գրման շարժառիթների մասին խոսում են Ավ. Իսահակյանը, Լեոն, Աշխ. Թումանյանը