Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/633

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առաջին անգամ տպագրվել է Լ II, 1909, էջ 112, այնուհետև՝ նույն դասագրքի հետագա տարիների հրատարակություններում, ապա՝ ԵԺ I, 230—237։

Արտատպվում է Լ II-ից։


«ՆՈՐԻՑ ԵԿԱՆ ԷՆ ՀԱՎՔԵՐԸ...»

(էջ 246, 481)

Ակունքը ժողովրդական է։ «Տաղ չորս տարերաց՝ գարնան, ամռան, աշնան և ձմռան» վերնագրով տպագրվել է՝ Կ. Կոստանյանց, «Նոր ժողովածու», Գ պրակ, Թիֆլիս, 1896, էջ 16—18։

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։ Պատկանում է ժողովրդական երգերի թումանյանական մշակումների այն շարքին, որոնց մեծ մասը տպագրվել է 1900-ական թվականներին «Լուսաբերում»։ Այստեղից կարելի է ենթադրել, որ գրված է նույն ժամանակ։

ԳԱԹ Թֆ № 87 պահվում են մեկ լրիվ և մեկ թերի ինքնագրեր։

Առաջին անգամ Ա ինքնագրից տպագրվել է ԳԵ, էջ 121—122, այնուհետև՝ ԵԺ I, 520—521։

Տպագրվում է Ա ինքնագրից։


ԱՎԵՐԱԿՈՒՄ

(«Մոլոր, մենակ ես շըրջում եմ...»)

(էջ 248)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։

Ինքնագիրը չի պահպանվել:

Առաջին անգամ տպագրվել է Լ IV, 1909, էջ 167—168, այնուհետև՝ ԵԺ I, 158—159։

Արտատպվում է Լ IV-ից։


ՕՐ. Պ. Պ.-ԻՆ

(«Քույրիկ, այդքան որ սիրում ես...»)

(էջ 250)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։ Ձեռագրից կարելի է ենթադրել, որ գրված է 1900-ական թվականներին։