չպետք է նեղ մտքով հասկանալ», իսկ վերջում. «Պատասխան Գրուզենբերգին, թե Դուք շատ եք ուրախ, շատ եք հանգիստ նայում Ձեր գործին»։
Առաջին անգամ տպագրվել է ԳԹ, 1940, 30 հունվարի, № 18, այնուհետև՝ ՍԳ, 1943, 3, էջ 89, ապա ՈՒՀ 2, 244։
Տպագրվում է ինքնագրից։
Նվիրված է Օսկար Օսիպովիչ Գրուզենբերգին, որը եղել է բանաստեղծի դատապաշտպանը, երբ 1911 թ. Թումանյանը կրկին ձերբակալվել է հակակառավարական գործունեության մեղադրանքով։ Գրուզենբերգը (ծն. 1861 թ.) ժամանակի առաջադեմ գործիչներից մեկն է եղել, բավական մտերիմ Մ. Գորկու հետ: Պահպանվել են 1906—1925 թթ. Մ. Գորկու՝ Գրուզենբերգին գրած նամակները։ Այս մասին տե՛ս «Литературная газета», 1967, 19 ապրիլի, № 16, Ի. Զիլբերշտեյնի «Рукописи Горького» հոդվածը։ Այստեղ, ի միջի այլոց, մեջ է բերվում նաև Ե. Դ. Ստասովայի վկայությունն այն մասին, որ 1903 թ. Գրուզենբերգի բնակարանում տեղի է ունեցել երեկույթ, որտեղ Գորկին կարդացել է իր «Մարդը» արձակ պոեմը։
Բանաստեղծի դուստր Աշխենի վկայությամբ՝ Գրուզենբերգը Թումանյանի դեմ հարուցված մեղադրանքները համարել է բավականաչափ ծանր և ենթադրել է, թե նրան կարող են դատապարտել երկարաժամկետ բանտարկության։ Մինչդեռ բանաստեղծն իրեն անմեղ զգալով հանգիստ է սպասել դատավճռին (տե՛ս ԹԺՀ, էշ 639)։
1913
ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՎՐԱ
(«Հողմերի առջև ցըրված, հալածված...»)
(էջ 261)
Գրության թվականն ստույգ հայտնի չէ։
Ինքնագիրը չի պահպանվել։
Առաջին անգամ տպագրվել է Հր, 1913, 6 հունվարի, № 4, այնուհետև, զգալի կրճատումներով և առանց վերնագրի՝ ԵԺ I, 168։
Արտատպվում է Հր-ից։
«ՏԱՂՈՎ ԵԿԱՎ»
(էջ 263)
Գրված է 1913 թ. ապրիլի 5-ին։ Նույն օրը Թումանյանն այս ոտանավորը կարդացել է Հայ գրողների կովկասյան ընկերության նախաձեռնությամբ Սայաթ-Նովայի հիշատակին նվիրված երեկոյին։