Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/649

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՊԱՏՐԱՆՔ

(«Վեր է կացել էն սարում...»)

(էջ 301)

Գրված է 1918 թ. սեպտեմբերի 9-ին։

ԳԱԹ Թֆ № 78 պահվում է մեկ ինքնագիր, թվագրված՝ «1918. սեպտ. 9»։

Առաջին անգամ տպագրվել է Տզ, 1919, № 5, Էջ 38, նույն թվականի դեկտեմբերի 21-ին՝ «Բանակի օրը» միօրյա թերթում, այնուհետև՝ ԲՊ, էջ 419, ապա՝ ԵԺ I, 193։

Արտատպվում է ԲՊ-ից։


Ս. ՆՈՒՆԵԻ ՊԱՏԿԵՐԻ ԱՌԱՋ

(«Խունկի բուրյան մըշուշներում...»)

(էջ 302, 487)

Գրված է 1918 թ.։

ԹԸԱ պահվում է մեկ սևագիր-ինքնագիր, որը, հավանաբար, առաջին գրառումն է, վերնագրված է՝ «Վրաստանի ոգին»։ Նույն տեղում (№ 82) կան ևս երկու սևագիր–ինքնագրեր, որոնցից երկրորդը համեմատաբար ավելի է մոտ տպագրվածին։ Թվագրված է՝ «1918», վերնագրված՝ «Ս. Նունեի պատկերի առաջ»։

Առաջին անգամ, «Ս. Նունեի պատկերի առաջ» վերնագրով, տպագրվել է «Նոր աշխատավոր» (թերթ), 1920, № 27, այնուհետև՝ ԵԺ I, 194—195։ Այստեղ վերնագրված է՝ «Վրաստանի ոգին»։

Արտատպվում է «Նոր աշխատավորից»։

Խոսելով 1918 թ. դեպքերի մասին, Ս. Գորոդեցկին հիշում է. «Այդ թվականին Հովհաննես Թումանյանը գրեց այնպիսի մի սքանչելի բանաստեղծություն, ինչպիսին է «Վրաստանի ոգին»։ Ապա մեջ է բերում բանաստեղծության առաջին վեց տողերը (տե՛ս ԹԺՀ, էջ 889)։


1919

ՆՎԵՐ ՎՐԱՍՏԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԻՆ

(«Չէ՛, չի լըռել մեծ Շոթայի...»)

(էջ 304)

Ըստ մեզ հասած միակ ինքնագրի, որը պահվում է Վրաստանի գրականության թանգարանում, գրված է 1919 թ. ապրիլի 16-ին։ Սակայն Տիցիան