Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/664

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առաջին անգամ, «Էքսպրոմտ» վերնագրով, տպագրվել է ԵԺ I, 465։

Տպագրվում է ինքնագրից։


ՍՐՏԻՍ ԽՈՍՏՈՒՄԸ

(«Դաշնակահար պոետն երբոր...»)

(էջ 362)

Գրված է 1897 թ.։

ԳԱԹ ՓՎֆ № 413 պահվում է Մ. Վարդազարյանի ալբոմը և դրա մեջ՝ ինքնագիրը։

Առաջին անգամ տպագրվել է ԵԺ I, 466։

Տպագրվում է ինքնագրից:


1898

1 ՀՈՒՆՎԱՐԻ

(«Շնորհավոր նոր տարի...»)

(էջ 363)

Գրված է 1898 թ. հունվարի 1-ին։

ԳԱԹ ՓՎֆ № 413 պահվում է Մ. Վարդազարյանի ալբոմը և դրա մեջ՝ ինքնագիրը, թվագրված՝ «98»։

Առաջին անգամ տպագրվել է ԳԹ, 1938, № 13, այնուհետև՝ ԵԺ 1, 469:

Տպագրվում է ինքնագրից։


ՊԱՉՈՏՆՈՒ ՏՐՏՈՒՆՋԸ

(«Առաջ մեր գյուղում պաչոտնի մարդը...»)

(էջ 364, 502)

Գրված է 1898 թ. օգոստոսին, Շուլավերում, ինչպես պարզվում է հեղինակի՝ Փիլիպոս Վարդազարյանին և Արիստակես Զարգարյանին գրած նամակներից (տե՛ս ԵԺ V, 141—143):

ԳԱԹ Թֆ № 40 պահվում է մեկ սևագիր-ինքնագիր։

Առաջին անգամ տպագրվել է ԵԺ 1, 471—473։

Տպագրվում է ինքնագրից: