Ոտանավորի ստեղծման շարժառիթների մասին Թումանյանը գրում է. «Ներկայացման համար—կարդալու ինձանից անտիպ ոտանավոր խնդրեցին, ես էլ այսօր մի ոտանավոր գրեցի (երգիծական) հատկապես շուլավերցիների այդ ներկայացման համար—«Պաչոտնու տրտունջը» (ԵԺ V, 141)։ Ոտանավորը, սակայն, ներկայացման ժամանակ չի կարդացվել։ Այդ մասին կա Թումանյանի հետևյալ վկայությունը. «Այնպիսի մի աղմուկ, մի խռովություն ընկավ, որ ներկայացման երեկոյան եթե նայեիր փողոցները, կկարծեիր, թե մի կարևոր բունթ կա գյուղում: Ծիծաղելին այն էր, որ ամբոխը, պաչոտնիների ոտնատակած ամբոխն ավելի խիստ էր հուզվել: Սպառնալիքն այնպես մեծ եղավ, որ երիտասարդները պատրաստած ոտանավորը հանեցին ցուցակից, վախենալով, որ ինձ հետ անախորժություն պատահի, ինչպես նամակներով ու պատգամավորների բերանով սպառնում էին» (նույն տեղում, էջ 142—143):
«ԻՄ ՍԻՐԵԼԻ ԱՍԼԱՆ-ԱՊԵՐ...»
(էջ 367)
Գրված է 1898 թ. դեկտեմբերի 27-ին մի բացիկի վրա, որը Թիֆլիսից Թումանյանն ուղարկել է Նոր Նախիջևան՝ Ղ. Աղայանին:
Ոտանավորում խոսքը Ղ. Աղայանի Էջմիածնից ստանալիք նպաստի մասին է։
Վերջին երկու տողերը գրված են որպես ծանոթություն։
ԳԱԹ Ղ. Աղայանի ֆոնդ, № 333 պահվում է մեկ ինքնագիր։
Առաջին անգամ տպագրվել է ԳԹ, 1932, № 27, այնուհետև՝ ԵԺ V, 145, ապա՝ ԵԺ I, 474։
Տպագրվում է ինքնագրից։
«ԱՅՍՕՐԻՑ ԱՀԱ ԱՆՈՒՄ ԵՄ ԵՍ ՈՒԽՏ...»
(էջ 368)
Աոաջին երկու տողը գրված են 1898 թ. նոյեմբերի 26-ին, երկրորդ երկու տողը՝ դեկտեմբերի 24-ին, վերջին քառատողը՝ դեկտեմբերի 28-ին:
ԳԱԹ ՓՎֆ № 413 պահվում է Մ. Վարդազարյանի ալբոմը և դրա մեջ՝ ինքնագիրը:
Առաջին անգամ տպագրվել է Լրաբեր, 1979, № 1, էջ 28։
Տպագրվում է ինքնագրից։