Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/666

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



«ՍԻՐԵՑԻ, ԿՈՆՈ, ՔՈ ԱՆՈԻՇ ԵՐԳԸ»

(էջ 369)

Գրված է 1898 թ.։ Վահան Միրաքյանը կարդալու համար Թումանյանին է տվել իր «Լալվարի որսը» պոեմի նախնական տարբերակը, որի առաջին էջում գրված է մի «Նվեր» («Մեզ բաժանում են սարեր ու ձորեր, Մռայլ ու մթին, սև անդունդներով...» և այլն, ընդամենը 16 տող)։ Թումանյանն իր այս երկու տողը գրել է այդ էջի ձախ լուսանցքի երկարությամբ։

Ինքնագիրը պահվում է ԳԱԹ Վ. Միրաքյանի ֆոնդ, № 7։

Առաջին անգամ հրապարակել է Վ. Միրաքյանը «Լալվարի որսի» 1929 թ. հրատարակության իր «Երկու խոսքում»։

Տպագրվում է ինքնագրից։

Կոնո— Վ. Միրաքյանի կեղծանունը (Միր-Կոնո)։


1899

«ԷԼ ՉԵՄ ԿԱՐՈՂ ԳՐԵԼ «ՁԵՌԱՑ...»

(էջ 370)

Գրված է 1899 թ. ապրիլի 18-ին։

ԳԱԹ Թֆ № 260 պահվում է Օ. Գիրգիդյանի ալբոմը և դրա մեջ՝ ինքնագիրը, թվագրված՝ 18 ապրիլ (Զատիկ)։

Առաջին անգամ տպագրվել է Պր, 1929, 20 փետրվարի, № 41, այնուհետև՝ ԵԺ I, 476։

Տպագրվում է ինքնագրից։


ՍԻՐԵԼԻ

(«Խորն է քո հոգին երկընքի նման...»)

(էջ 371, 503)

Գրված է 1899 թ. սեպտեմբերի 27-ին, Փ. Վարդազարյանի մի ոտանավորը կարդալուց հետո։

ԳԱԹ ՓՎֆ № 413 պահվում է 1899 թ. սեպտեմբերի 27-ին Փ. Վարդազարյանին հղած նամակը և դրա մեջ ինքնագիրը։

Նամակում Թումանյանը հետաքրքիր մտքեր է հայտնում թեմայի ու բանաստեղծական արվեստի հարաբերության մասին, իր դատողությունները եզրափակելով հետևյալ թևավոր արտահայտությամբ. «Մի խոսքով միևնույն հողը, որից բրուտը կճուճ է շինում, աստված՝ մարդ» (ԵԺ V,