Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արգելեցին լիաբերան
Երգել զեղմունքն իմ սրտի.

25 Ես լռեցի. կատաղությամբ
Սիրտս ուժգին տրոփեց,
Ոգևորված և համարձակ
Մտա կռվի ասպարեզ.

Բայց իմ խնդրած այն սրբազան
30 Կռիվը չէր բորբոքված,
Ուր կռվում են ազատության,
Պատվի համար անարգված.

Անհավասար և վաղաժամ
Կռվում ուժերս վատնեցի.
35 Հափշտակված, հոժարակամ
Ինձ գերության մատնեցի.

Ո՛հ, չես կարող մխիթարել,
Հոգիս անչափ է տրտում,
Աչքս դեռ նոր եմ բաց արել
40 Գերեզմանս եմ նկատում։

65

5-23