Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
* * *

Ո՛հ, մեղմացնել չես կարող դուն
Սաստկությունը տանջանքիս,
Եվ հաշված են թույնով լեցուն
Սակավ ժամերը կյանքիս.

5 Բայց տեսնում ես, ես հանգիստ եմ,
Մի՛ լար և դուն, իմ անգին,—
Քո արտասուքն ես կարող չեմ
Փոխարինել այս կյանքին.

O՜, գերությունն ես ատում եմ,
10 Եվ ցոփ կյանքը հեշտասեր,
Այժմ, ահա, թոթափում եմ
Նրանց լուծը մահաբեր.

Սակայն գիտե՞ս, թե այսքան
Ինչն է տանջում ինձ այսպես—
15 Արտասուքի և տրտմության
Համար չէի ծնված ես.

— Ես ուզեցի ազատ երգել
Ե՛վ օրհնություն, և՛ անեծ,
Սիրով սրտերը բորբոքել,
20 Որ նախանձը բաժանեց.—

Կյանքի աղմուկն և գոյության
Պատերազմը տմարդի

64