ԹԸԱ պահվում է մեկ ինքնագիր։
Առաջին անգամ տպագրվել է ԵԺ I, 76։
Տպագրվում է ինքնագրից։
1900
«ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ԿԱՂԱՆԴ...»
(էջ 383, 506)
Գրված է 1900 թ. տարեմուտին։
ԳԱԹ ՓՎֆ № 413 պահվում է Մ. Վարդազարյանի ալբոմը և դրա մեջ՝ ինքնագիրը, թվագրված՝ «1900 գիշ. ժ. 1»։
Առաջին անգամ տպագրվել է ԽԳ, 1935, № 4, էջ 79, այնուհետև՝ ԵԺ I, 498:
Տպագրվում է ինքնագրից։
«ԵՍ ՊԱՏՎԵՐ ՈՒՆԵՄ...»
(էջ 384, 506)
Գրված է 1900 թ. ապրիլի 2-ին։ «Եկավ նոր «Մուրճ» ակնարկն ավելի ուշ՝ 1901 թ. հունվարի 1-ին։
ԳԱԹ ՓՎֆ № 413 պահվում է Մ. Վարդազարյանի ալբոմը և դրա մեջ՝ ինքնագիրը։
Առաջին անգամ տպագրվել է ԵԺ I, 494։
Տպագրվում է ինքնագրից։
«Եկավ նոր «Մուրճ» ասելով նկատի ունի ամսագրի, այսպես կոչված, «նոր շրջանը», երբ 1900 թ. 5—6 համարից հետո հրատարակությունն անցել է Կոստանդին Կրասիլնիկյանին։
«ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐ ՃՈՒՂՈՒՐՈՎ...»
(էջ 385, 506)
Գրված է 1900 թ. Հարություն Ճուղուրյանի դստեր՝ Արուսյակի ծննդյան առթիվ։
ԳԱԹ Հարություն Ճուղուրյանի ֆոնդ, № 196 պահվում է մեկ ինքնագիր, նույն էջում՝ նաև մի թերի տարբերակ։