ԹԸԱ պահվում է ինքնագրի լուսապատճենը։
Առաջին անգամ տպագրվել է՝ Զ. Ավետիսյան, Թումանյանի ստեղծագործական լաբորատորիան, Երևան, 1973, էջ 41։
Տպագրվում է ինքնագրից։
ՀԱՆԵԼՈՒԿ
(«Հապա գտեք, էն ո՞վ էին...»)
(էջ 386)
Գրված է 1900 թ. դեկտեմբերի 31-ի գիշերը, Մ. Վարդազարյանի ամուսնության կապակցությամբ:
ԳԱԹ ՓՎֆ № 413 պահվում է Մ. Վարդազարյանի ալբոմը և դրա մեջ՝ ինքնագիրը, որը նախ թվագրված է եղել «1901, հունվարի 1», ապա Թումանյանը փոխել է թվագրությունը գրելով՝ «1900 դեկտ. 31 ժ. 12 գիշերվա»։
Առաջին անգամ տպագրվել է ԵԺ I, 497։
Տպագրվում է ինքնագրից։
1901
1901-Ի ՏԱՐԵՄՈՒՏԻՆ
(«Խոսքս, տեսաք, որ կատարվեց...»)
(էջ 387)
Գրված է «Շնորհավոր նոր կաղանդ» քառատողից ուղիղ մեկ տարի հետո՝ 1901 թ. տարեմուտին և «Խոսքս» ասելով, Թումանյանը նկատի ունի հիշատակված քառատողը։
ԳԱԹ ՓՎֆ № 413 պահվում է Մ. Վարդազարյանի ալբոմը և դրա մեջ՝ ինքնագիրը, թվագրված՝ «Գիշ. ժ. 12»:
Առաջին անգամ տպագրվել է ԽԳ, 1935, № 4, էջ 79, այնուհետև՝ ԵԺ I, 500։
Տպագրվում է ինքնագրից։
18-րդ տողում հիշատակվող Դավիթը Մ. Վարդազարյանի ամուսինն է՝ Դավիթ Միքայելյանը։