Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/683

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և բարձրաձայն արտահայտել իր հիացմունքը։ Բանաստեղծը ժպտալով, ասել է՝ «Աղջիկս ինձ նոր ճանաչեց» և տեղնուտեղը գրել է այս ընծայականը։


ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ

(«Իմ սըրտին զարկին էնքան գընդակներ...»)

(էջ 422)

Գրված է 1919 թ. դեկտեմբերի 2-ին։

Առաջին անգամ տպագրվել է ԲԵՀ, 1972, № 1, էջ 161։ Հրատարակել է Ա. Ինճիկյանը հետևյալ ծանոթագրությամբ. «Քառատողը գրված է «Անուշ» պոեմի 1916 թ. առանձին հրատարակության՝ Շ. Միսաքյանին նվիրված օրինակի անվանաթերթի վրա։ Գիրքը վերջերս նվեր է ստացել Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը»։

Տպագրվում է ինքնագրից։


«ԻՆՉ ԷԼ ԲԱՇԽԵՆ...»

(էջ 423)

Գրված է 1920 թ. մարտի 15-ին։

Ինքնագիրը պահվում է ԹԸԱ սադաֆե կազմով մի ծոցատետրում։

Առաջին անգամ հրատարակել է Ջ. Ավետյանը (տե՛ս «Գարուն», 1987, № 8, էջ 80)։

Տպագրվում է ինքնագրից։


«ՕԴՆ ԵՆ ՑԸՆԴԵԼ ԵՐԱԶՆԵՐԸ ՄՇՈԻՇՈՏ...»

(էջ 424, 512)

Թերի է։ Հավանաբար գրված է 1920 թ.։

ԹԸԱ պահվում է մեկ ինքնագիր։ Նույն տեղում պահվում է նաև ոտանավորի կես չափածո, կես արձակ շարադրանքը, որի բառերի զգալի մասն անընթեռնելի է։

Առաջին անգամ տպագրվել է ԲԵՀ, 1972, № 1, էջ 161։ Հրատարակել է Ա. Ինճիկյանը հետևյալ ծանոթագրությամբ. «Օդն են ցընդել երազները մշուշոտ» սևագիր անավարտ բանաստեղծությունը Թումանյանի վերջին տարիների քնարական ներշնչումներից է, ուր արտահայտություն են գտել