Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/684

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բանաստեղծի դառնաթախիծ խոհերը հայ ժողովրդի գլխին պայթած աղետաբեր փոթորիկների շուրջ՝ Սովետական կարգերի հաստատման նախօրյակին»։

Տպագրվում է ինքնագրից։

1922

ԱՐՈՒՍՅԱԿ

(«Պայծառ...»)

(էջ 425, 512)

Գրված է 1922 թ., ըստ երևույթին, հուլիս-օգոստոս ամիսներին, ինչպես թվագրել է Ե. Չարենցը (տե՛ս ԳԵ, էջ 132)։ Հավանաբար, այս թվագրության համար հիմք է ընդունվել բանաստեղծի հարազատների տված բանավոր տեղեկությունը։ Այս թվագրությունը մեզ հիմնավոր է թվում, քանի որ 1922 թ. հուլիս-օգոստոս ամիսներին հիվանդ բանաստեղծն իրեն համեմատաբար լավ է զգացել և հնարավորություն է ունեցել աշխատելու։

Ւնքնագրերը չեն թվագրված։

ԳԱԹ Թֆ № 88 պահվում են երեք սևագիր-ինքնագիր և մեկ սևագրություն, որի մեջ թեև կան մի քանի ամբողջական տողեր, սակայն թերի է, շատ մասեր շարադրված են խառնիխուռն, երբեմն նաև արձակ տողերով, անընթեռնելի։ Կարելի է ենթադրել, թե դա բանաստեղծության մտահղացման առաջին, թերի գրառումն է։

Առաջին անգամ տպագրվել է ԳԵ, էջ 130—192, այնուհետև՝ ԵԺ I, 151—156։

Տպագրվում է Գ ինքնագրից։

674