Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

25 Էն ճամփորդն է, ճամփի տակին
Չարչարվում է` կիսամահ,
Էն ծնողն է իր զավակին
Ողբում, կանչում… և չըկա…

Կույս աղջիկն է լըլկանքի մեջ,
30 Ալևորը խոր բանտում…
Էն կտրիճն է հայրենատենչ
Խիզախ հոգին ավանդում…

Եվ կյանքն այնտեղ ծանր ու խավար
Մի գիշեր է ահավոր…
35 Եվ ո՛վ գիտե, որի՞ համար
Կլուսանա բարի օր։