Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է
ՏԱՊԱՆԱԳԻՐ


Կյանքի տղմի մեջ գլխովին թաղված
Եվ փոքրիկ հոգին կասկածներով լի,
Մտքերն ամեն օր արնով շաղախված
Անցկացրեց նա կյանքն յուր ողորմելի.

5 Զորեղի առաջ ծունր խոնարհեց,
Իշխանավորի ոտքերը լիզեց,
Ուրացավ պատիվն և արհամարհեց,
Յուր անձը վատնեց և ոսկի դիզեց։

Տկարից խլեց, խեղճից գողացավ,
10 Արդարին խաբեց, անմեղին ծեծեց,
Հարուստի առաջ ծառա ձևացավ,
Կողոպտեց մարդոց և ոսկի դիզեց.

Կեղծավոր դեմքով, շողոքորթ խոսքով
Հռչակեց իրան մարդոց սրտացավ,
15 Միամիտներին շլացրեց ոսկով,
Ավազակների հետ ընկերացավ.

Կուրացած մարդիկ առաջ վազեցին,
Բարձրացրին նրան աթոռն աշխարքի,
Իսկ երբ որ մեռավ՝ դառն արտասվեցին,
20 Կանգնեցին արձան անվախճան փառքի։

81

6-23