Խղճալի՜ մարդ. տոգորված
Իրան անհայտ և կորած
Օր ու կյանքի տենչանքով,
Հազար ու մի տանջանքով, 5
Հույսերով միշտ անկատար,
Շտապում է անդադար…
Յուր գոյության ընթացքում
Դիակներով է ծածկում
Ասպարեզը յուր կոխած, 10
Եվ, արյունով շաղախած,
Պիղծ ձեռքերով ուզում է
Երջանկություն ընդունե.
Չի նկատում, որ իզուր
Եղած կյանքն էլ բնատուր 15
Առանց հաշվի վատնում է.
Իսկ երբ ույժը հատնում է,
Գերեզմանի եզերքին
Կանգ է առնում տխրագին,
Ափսոսանքով արտասվում, 20
Ետ է նայում և տեսնում,
Որ ողջ կորցրել է անդարձ,
Ինքն էլ կորչում է հանկարծ,
Ինչպես շունչը յուր վերջին,
Ինչպես հյուլե մի չընչին։