Քո անվան հուսով 30
Կռվեցի երկար,
Պարծեցա քեզնով,
Սակայն դու չեկար։
Էլ ինչո՞ւ եմ ես
Տառապում այսքան, 35
Եթե աստված ես
Դու անմեղության։
Ինչո՞ւ տակավին
Չես պատժում չարին, 40
Ո՞ւյժդ է պակասում,
Թե՞ չենք աղերսում։
Թե չարագործին
Դո՛ւ չես տվել սուր,
Որ խաղաղ հոգին 45
Սարսափի իզուր.
Թե՞ դու չըգիտես,
Որ այստեղ, երկրում
Մարդը ժպտերես
Մարդ է գիշատում.— 50
Դե արի՛ ու տե՛ս.
Զարկի՛ր ու շանթի՛ր,
Եթե աստված ես
Դու վըրեժխնդիր։