Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



* * *

Սիրելի ընկեր, շատ ոգևորվել,
Շատ ես հառաչել դու նրա մասին,
Որ այսօր հոգուս թռիչք է տվել,
Որ պիտի երգեմ ես քո առաջին.

5 Բայց ես չեմ կար՛ող այնպես հառաչել
Անզոր բառերով անվարժ տողերում.
Եվ ահա, ինչ որ գրչով նկարել,
Այն եմ սրտալի քեզ նվեր բերում.

Ընդունիր հոգիս, նրա ձայները
10 Գուցե ականջիդ հարազատ հնչեն,
Հիշեցնեն անցած օրերի սերը
Եվ քեզ քո սիրած տանջանքով տանջեն։