խորիմաստ ենթադրություններ է անում բժիշկ Աղամալյանհ սպանության գործի վերաբերյալ, թե սրա տակն անպատճառ մի բան կա1։ Եվ ամեն օր էսպես խելոք բաներ է խոսում իր քենակալ Քալանթարի ու խաղընկեր Հայրապետի հետ։ էն էլ չմոռանամ, որ էս տարի Աբասթումանի հասարակության մեծ մասը զոկեր են։ Ինչպես ասի՝ գլխիս Աղամալն է ապրում, նրա կողքին՝ տիկին Յարղուլյանր, նրանից քիչ քաշ՝ Հայրապետն ու իր Ոսկին, և էսպես իրար ետևից, ամեն մեկն իր ոսկով, յաղութով, զմրուխտով ու մարգարիտով, և զանազան թանկագին բաներով, բոլորը ծանոթ մարդիկ ու միշտ էլ հարցնում են ձեզ։
Ես ճաշում եմ Մելիք-Հայկազյանների մոտ, քնում եմ իմ սենյակում, որ առանձին տեղ է, զբոսնում եմ սոճի անտառներում, առավոտները վաննա ու այցելություններ ու միշյակ եմ ընդունում, իրիկունները հրավերքներ ու նամակներ։
Ստացա Կատ‹յա› Ստեպանովնայի երկբարբառ նամակը մեջը շատ հաճելի բաներ2։ Դրա համար ծանոթացել եմ մի երկու ռուս տիկնանց հետ, ռուսերենի մեջ մի քիչ վարժվեմ, որ նամակին պատասխան գրեմ։ Մերոնք գնացել են Լոռի մի մասը, մյուս մասը՝ Շուլավեր։ Մարիա Մարկովնայից նամակ ստացա3, Ռուստեմին գրեցի4։ Ջերմ բարևներ ու համբույրներ մեծից մինչև փոքրը, այսինքն թե մայրիկից մինչև էլյան։ Ես լիահույս եմ, որ նամակս անպատասխան չի մնալ։