Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

71. ԱՐԻՍՏԱԿԵՍ ԶԱՐԳԱՐՅԱՆԻՆ

Աբասթուման—Կիսլովոդսկ

<1910, հուլիսի 21, Աբասթուման>

Սրտագին բարևներ են ուղարկում սիրելի Ռուստեմին Աբասթումանի պատվավոր քաղաքացիներ՝

Հ. Թումանյան

Կ. Լիսիցյան

Ստ. Լիսիցյան

Սրբուհի <Լիսիցյան>2

72. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման—Լեյզեն

<1910, հուլիսի 26, Աբասթուման>

Արազինդոն, ուր շինվելու է սանատորիան1։

Երեկ երեկույթ էր սանատորիայի օգտին, Ձեզ շատ հիշեցինք: Կգրեմ երկար։ Ջերմ բարևներ Միքայելին։

Ձեր Հովհաննես

<Հ. Գ.> Եկել եմ Աբասթուման։ Ճաշում եմ Մելիք֊Հայկազյանների մոտ։

Մինչև օգոստոսի 15—20 կմնամ էստեղ։

73 ՆՎԱՐԴ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման—Դսեղ

<1910>, հուլիսի 30, Աբասթուման

Նունիկ ջան, բաց նամակդ ստացա1 և հասկացա, թե ինչու մինչև հիմա նամակ չէիր գրում կամ, ավելի ճիշտն ասեմ, ուզեցի հասկանալ։ Տնաշեն ասենք, թե մի երկու օր աչքերդ ցավում են, էդ ներեցինք, իսկ էն մնացած ժամանակն ինչպես ներենք։ Լավ ես արել, որ Թիֆլիս ես եկել։ Զգույշ կացեք, որ մյուսներն էլ չընկնեն։