Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տոկունությամբ ամենը անց եք կացնելու։ Ծանոթ, անծանոթ ամենքը հարցնում են շարունակ Ձեզանից։

Արդեն հավաքվել ենք Թիֆլիս։ Ֆիլիպն էլ, Ռուստեմն էլ հարցնում են, թե ինչ նամակ ունեմ։ Լիսիցյանը մի շաբթից գալու է Եվրոպա մի տարով՝ հանգստանալու։

«Դաշնակցության գործով» ամենքին կանչել են Նովոչերկասկ, բացի ինձանից և մի երկու հոգուց։ Ասում են, որ իմ և նրանց գործը կդադարեցնեն։ Ինձ համար մոտ ժամ տնակներս քննության են գնացել գավառները։ Թուրքերն ու պետ<ական> պաշտոնյաները շատ լավ վկայություն են տվել ու ջերմ պաշտպանել, թե նա միայն հաշտության ու խաղաղության գործի վրա է եղած4։

«Մանկական գրադարանը» մտածում ենք շարունակենք։ Դեռ հրատարակություն չենք արել5։

Թե մեզանից կհարցնեք՝ ողջ ու առողջ ենք, Օլյան ու աղջիկներս շատ-շատ բարևներ են ղրկում։ Իսկ Մուշեղը գնացել է Պետերբուրգ՝ համալսարան։

Ձեզանից շատ տեղեկությունների սպասելով, անվերջ բարևներով՝

միշտ Ձեր Հովհաննես

81. ԿՈՎԿԱՍԻ ՀԱՅՈՑ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ

Թիֆլիս

Կովկասի հայոց հրատարակչական ընկերության հարգելի վարչությանը

Ի պատասխան հարգելի վարչությանդ և խմբագրական մասնաժողովի խառն ժողովի № 56 գրությամբ ինձ արած առաջարկին1, թե քանի ժամանակում և ինչ պայմաններով հայերենի կթարգմանեմ Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը» հռչակավոր վիպերգությունը, պատիվ ունիմ հայտնելու, որ թարգմանությունը կանեմ հինգ տարվա ընթացքում,