Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


բան եք, պարահանդեսն ուրիշ, թեպետև պարահանդեսն էլ, իբրև Ձեր սարքած, ինձ համար ավելի հետաքրքրություն ունի և շատ կուզենամ.հաջողությունը։

Ինչ վերաբերում է Ձեզ, դրա մասին թողնում եմ Ձեզ խոստովանելու, թե ինչպես եմ ես վերաբերվում։

Մի խոսքով, ավելի շուտ ինձ պիտի ցավակցեիք, որ ես չկարողացա գալ. այնինչ հանդիմանում եք։

Վաղը, եթե գալու ենք, երևի տելեֆոնով կիմացնեք։ Ասում եմ չլինի թե ժամանակ չեք ունենալու, նրա համար եք գրավոր հանդիմանել։

Վաղը կարծեմ բլինի վրա Ռուստեմի մոտ ենք։

Վռազում եմ, թե չէ երկար կգրեի, մի քիչ ծիծաղեիք։ Աղայանցը կանգնած է, գնում ենք բժիշկ Բաբայանի մոտ։

Միշտ Ձեր

Հովհ. Թումանյան

91. ՄԵՍՐՈՊ ՏԵՐ-ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ

Թիֆլիս–էջմիածին

<1911, ապրիլի կեսեր>, Թիֆլիս

Թիֆլիսի Բեթղեհեմի եկեղեցու կրտսեր քահանա Աբովյանին ավագություն են տվել կոմսուհու միջնորդությունով1, իսկ նախակոչին — մեծին—Մեհրաբյանին թողել։ Սրանից շատ տգեղ անբավականություններ են ծագել, և չգիտեմ ուրիշ ինչ պատմություններ։ Այժմ ծխականները դիմել են էջմիածին՝ այդ բոլոր խայտառակությունները մեջտեղից վերացնելու համար, մյուսին էլ ավագություն տալու, մանավանդ կրտսեր — ավագը շատ է իրեն վատ պահում իբր ավագ՝ միայն ամեն կերպ զգալ տալով իր ավագությունր։

Այժմ դիմել են ինձ, որ ես քեզ միջնորդեմ։ Եվ ահա միջնորդում եմ։

Այստեղ նշանավոր նորություն չկա։ Աշխատում եմ «Հորիզոնը» ուժեղացնեմ, գրողներին համախմբեմ։ Վերջերս մեծ