Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


հոսանք է սկսվել դեպի «Հորիզոնը»։ Քո մասին տարածել են, թե դու ես աշխատում առաջնորդական ընտրությունը խափանելու, որ նշանակվես2։ Ինչպես տեսնում ես, ախպեր, աշխարհքումը արդարություն չկա։ Ինչ խոսք, որ դրա համար էլ վիճաբանություններ են լինում։

Բարևիր ում քեֆդ կտա։

Մերոնք բարևներ են ղրկում։

Քո Հովհ. Թումանյան

Օրը չգիտեմ։

Թիֆլիս

92. ՄԵՍՐՈՊ ՏԵՐ-ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ

Թիֆլս –էջմիածին

<1911, ապրիլի կեսեր, Թիֆլիս>

Սիրելի Մեսրոպ,

1Սրանով դիմում եմ քեզ և խնդրում Ղուկասյան թոշակի համար2, որ ի նկատի ունենաս Մարգար Տեր-Ավետիսյանին։ Դու նրան կարծեմ ծանոթ էլ չես, բայց ըստ ամենայնի արժանի մի մարդ է, թե որպես մարդ, թե որպես գրող, որովհետև կարծեմ գրելու շնորհք էլ եք պահանջում և գրական գործ։ Եթե հարկավոր է գրական ծառայությունն ու շնորհքը ներկայացնել ձեզ, էդ էլ կանենք։ Մի խոսքով, ավելի արժանավոր մի թոշակավոր հազիվ թե գտնեք։

Ես մի ամիս հիվանդ եղա։ Վերջերս էլ զբաղված էի «Հորիզոնի» գործով։ Թեև մեր թերթը ամբողջ հազար բաժանորդով «Մշակից» ավելի է, բայց բանից դուրս է գալիս, որ ամենատարածված թերթն էլ չի կարող մեզանում իր գլուխը պահել։ Եվ ահա պետք է հոգալ։ Դու էլ նկատել էիր, որ ինչքան թերթը լավն էր աշունքից մինչև հունվարի մեջերը—էնքան էլ նկատելի կերպով սկսեց իջնել վերջերս, բայց գաղտնիքը չգիտեիր։ Երկու ամիս է գրեթե ես էլ թերթով չէի զբաղվում համարյա, այնպես էր գործը։ Կպատմեմ ուրիշ