Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գոնե ես (թեև մյուս Ձեր մոտիկների մասին էլ կարող էի ասել, բայց թող իրենք ասեն) Ձեզ հիշել եմ ամեն օր, ամեն օր. և այդ Դուք պետք է գիտենաք։ Եվ հանկարծ Դուք գրում եք, թե Ձեզ չեն հիշում։ Այս «չեն հիշումն» ինձ այնքան վշտացրեց, որ այս նամակը գրում եմ հատկապես բողոքելու համար։

Սակայն թե ինչու նամակ չեմ գրել։ Իրավն այս Է, որ ամեն բան Էլ չեմ կարող այժմ գրել, հետո կասեմ ու կարդարանամ1։ Վերջապես, մի լավ բան չի լինում, որ մարդ գրի․ չէ որ ես ուզում եմ Ձեզ այնպիսի բան գրեմ, որ ուրախանաք— և չկա։ Պետք է հարցնեմ Ձեր մասին, իսկ Ձեր մասին ամեն օր գիտեմ ու տեղեկություն ունեմ միշտ։ Կուզենայի՝ որպես մի բարեկամ հոգու՝ վշտեր պատմել, այն էլ Դուք ինքներդ արդեն այսպիսի լուրջ գանգատներ լսելու տրամադրություն չեք կարող ունենալ այժմ․․․ Իսկ միմիայն ձևի համար գրել՝ առաջինը ե՜ս չէի կարող, երկրորդը Ձե՛զ չէի կարող։

Ուրախացել եմ լսելով, որ Միշեն արդեն լավ է2, և քաշը ավելացել է մի փութ։ Եվ ամբողջ սրտով ցանկանում եմ շուտով լսելու վերջնական առողջության լուրը։

Կցանկանայի լուրեր գրել այստեղից, բայց դարձյալ չգիտեմ ինչ գրեմ։ Այնքան է ամեն բան մռայլ ու տափակ, մանր ու չնչին։ Այժմ Թիֆլիսում օրվա խոսակցության առարկան Մանթաշյանի կտակն է ու այն դժգոհությունը, թե նա միայն 200.000 է թողել բարեգործական նպատակով։ Իսկապես դեռ լավ չի հայտնի, դեռ կտակը բաց չի արած3։ Կարոտալի բարևներով Միքայելին և Ձեզ։

Ձեր Հովհաննես