անգամ, այժմ կարող եմ ավետել, որ ամեն բան անցավ և կսկսվի նորից արդեն առանց փորձանքներից վախենալու։ Համբարձումի հետ խոսեցի (Մելիքյանի), շատ սրտով մոտեցավ 50000-ով ապահովում Է և սրանով ապահովում Է շատ բան3։ Երեկ ժողովի Էի կանչել—եկան և շատ լավ անցավ։ Վաղն Էլ ունենք։
Հովհաննեսն4 երեկ մեզ մոտ Էր, Աղայանի մոտ Էինք այսօր, վաղը Բեգզադյանների, և շարունակ քեֆ անելով ման ենք գալի․ կաթողիկոսանալու դարդ չունենք, բան չունենք։
Կարծեմ կաթողիկոսական խնդիրն Էլ լավ ենք տանում։ Սրանից լավ իսկ երևակայել անգամ չի կարելի5։ Քեզ հայհոյողներն Էլ քանի գնում Է քեզ հետ բարեկամանում են6։ Հետաքրքրական Է, թե Էջմիածին ինչ կա։ Շատ քիչ տեղեկություն ունենք։ Ավելի շատ Պոլսից ենք ստանում, քան Էջմիածնից։
Մոտիկ առաջիկայում ուզում եմ մի քանի խորհուրդ հրավիրել մեր գրողներից ու գործիչներից՝ տեսնենք որն է լավ7։
,
Այսօր ինձ ասին՝ Յուզիային գրել եք, թե Ձեր մոտիկ բարեկամներից նեղացած եք, որ նամակ չեն գրում։ Իմ անունն էլ իհարկե, նրանց հետ։ Ճշմարիտ եք ասում։ Իրավունք ունեք նեղանալու. բայց ամեն հանցավոր արդարանալու տեղ ունի և չզարմանաք, եթե ասեմ՝ ես էլ կարող եմ արդարանալ։ Եվ նամակն ի՞նչ բան է. դատարկ բան։ Գլխավորն այն է, որ
117