Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
100. ՀՈվՍԵՓ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
Թիֆլիս—Թեհրան
1911, սեպտեմբերի 2, Թիֆլիս
Հարգելի պարոն Հովսեփ Հովհաննիսյան

Ստացել ենք Ձեր նամակը1։ Խմբագրությունը, ցանկանալով Ձեր մշտական աշխատակցությունը, առաջարկում է տողին երկու կոպեկ վարձ, իսկ հեռագիրների համար Ձեր տրամադրության տակ կդրվի առանձին գումար։ Ինչ խոսք, որ թերթը ձրի կստանաք։ Վճարն ինչ ձևով կամենաք, խնդրեմ կարգադրեք—ամսե ամի՞ս, թե՞ մի քանի ամիսը մի անգամ—այնպես էլ կստանաք։ Երևի գիտեք, որ թերթն ապահովված է, և ընկերությունը կսկսի գործել սեպտեմբերի վերջից2․ բարեփոխություններ կլինեն։ Մինչև Ձեզ հեռագրի համար փող փոխադրելը, եթե աոանձին ուշագրավ դեպքեր պատահեն, խնդրեմ հեռագրեցեք և հաշիվը ղրկեցեք։ Ասում են, որ հեռագիրն ուղարկում են սահմանից և կես գինն է նստում։ Անշուշտ Դուք գիտեք այս մասին։

Հարգանքով՝ Հովհ. Թումանյանյանա
101. ՍԱԹԵՆԻԿ ԱՐՏԵՄՅԱՆԻՆ
Թիֆլիս—Մոսկվա
17 սեպտեմբերի, 1911, Թիֆլիս
Հարգելի տիկին Սաթենիկ,

Ստացել եմ Ձեր թարգմանություններն ու նամակը1՝ նամակի հետ էլ մի 7 կ<ոպեկի> մարկա, որ ինձ շատ զարմացրեց․ դրա համար, ճիշտ որ, եթե ներողություն խնդրեք՝ ես անտեղի չեմ համարիլ։

Գանք գործին։ Ասում եք առանց քաշվելու և խիստ քննադատեմ։ Վա՛հ. ինչու եք կարծում, որ կքաշվեմ։

Փառք աստծու, Դուք հո Ձեր աչքով տեսաք, որ շարունակ հին Մանգլիս էի դնում գալիս, իսկի չէի քաշվում, մի