Այս էջը հաստատված է
1911, սեպտեմբերի 221․ Թիֆլիս
Մամուլից իմանում եմ, որ Ձեր սրբազնությանը Կովկասից ուղարկված է կաթողիկոսական առաջիկա ընտրության համար թուրքահայ թեմերի կողմից ընտրելիք պատգամավորների մի ցուցակ2, որի մեջ նշանակված է և իմ անունը։
Խոնարհաբար խնդրում եմ իմ անունը հանեք այդ ցուցակից, քանզի ոչ ոք այդ մասին չէ հարցրած իմ կամքը և չեմ տված իմ համաձայնությունը ումևիցե։ Չգիտեմ ո՞վ է կազմել ու ղրկել այդ ցուցակը և ընտրվելու դեպքում էլ հրաժարվելու եմ արդեն3։
Հովհ. Թումանյան
<1911>, հոկտեմբերի 28, <Թիֆլիս>
Խնդրում եմ այսօր ժամը 12֊ին շնորհ բերեք խմբագրատուն․ գալու է և պ․ Հ. Մելիքյանը։ Պետք է գործի անցնենք։
Հովհ. Թումանյան