Թիֆլիս եղած ժամանակդ խոսեցինք «Հորիզոնի» մասին։ Խոստացար, որ կաշխատակցես, մինչև անգամ բարըշեցինք տողը 3 կոպեկ։ Հապա ինչո՞ւ մինչև օրս չենք ստանում մարգարտաշար տողերդ։
Այժմ կարող եմ հաղորդել, որ մեր ընկերությունը, որի մասին խոսում էի, գլուխ եկավ և սկսեց իր գործունեությոլնը, անունն էլ դրինք «Լույս»։ Երեկվանից սկսեց իր գործունեությունը և երեկվանից դեսն արդեն բաժանել է 6,000 ռուբլի։ Հիմի կատարյալ հարուստ ենք։ Գլխավորապես քեզնից կուզենք մեր դպրոցական–եկեղեցական գործերին ու հարցերին վերաբերյալ հոդվածներ և այլ ինչ որ քեֆդ կտա։ Փողը նաղդ—թե կուզես՝ ավանս։
Տպարան, թուղթ նույնպես փոխում ենք։ Մի ամսից հետո այլևս չես ճանաչելու1։
Շատ ու շատ բարևներով միշտ բարեկամդ՝
Հ․ Գ․ Ուրիշ մատներով եմ գրում, ձեռքս փոխվել է։ Тов<арищ> распорядитель Համբ. Մելիքյանն է2։
Александрополь
Сиракану Фадеевичу Тиграняну
Астафьевская ул., дом № 87
кв. городского головы Тигранова3