Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անհամեստություն չլինի—առաքինությունը, որ ցույց եմ տվել խառնակության տարիներում3, շատ էի ինձ զգում ուժեղ, և ի՜նչ սքանչելի բան է, երբ մարդ արդար է ու զինված իր լավ գործերով։ Պրոկուրորը մի սքանչելի մարդ էր և չէր իմանում ինչ անի—այնքան էր հուզված նկատելով իմ արածն ու իմ դրությունը, այն անիրավությունը, որ պատահել է ինձ հետ4։

Առայժմ ցտեսություն, սիրելի Մարիա Մարկովնա, անհամբեր սպասում եմ, որ մոտիկ առաջիկայում կտեսնեմ առողջ ու ուրախ: Ջերմ բարևներս երեխաներին: Օլյան պատմում է ու պատմում, իսկ ես բանտում էլ խաղաղ էի և ունենում էի շատ ուրախության վայրկյաններ՝ երազելով դուրսը։

Միշտ, միշտ Ձեր Հովհաննես
<Հ.Գ.> «Փարոսը» փոքրիկ գրքերից ուզում է չունի5։
125. ՍԱՀԱԿ ԱՄԱՏՈԻՆՈԻՆ
Թիֆլիս–էջմիածին
1912, հունիսի 28, <Թիֆլիս>
Բարձրապատիվ Սահակ հայր սուրբ,

Ինձ են հասել Ձեր ուղարկած «Հին և նոր պարականոն շարականներ» գիրքը1 և Ձեր խնդակցությունը իմ ազատվելու առիթով։

Լիասիրտ շնորհակալ եմ Ձեր բարեկամական ազնիվ զգացմունքի համար և շատ եմ ուրախանում, տեսնելով Ձեր նորանոր գեղեցիկ գրական աշխատությունները։ Անհամբեր սպասում եմ «Բառ ու բանին»2: Էջմիածինը որքան կարևոր լինի իր վարչական նշանակությամբ, ավելի սիրելի է դառնալու, երբ գրական ու գիտական գործերը ճոխանան ու հաճախանան նրա պարիսպների մեջ։ Եվ ինձ համար էդ տեսակի գործերն ու գործիչները միշտ մնալու են ավելի թանկ ու սիրելի, քան ամեն տեսակի պաշտոնյաներ։ Ցանկանալով հաջողություն ու առողջություն՝ ջերմ բարևներով մնում եմ միշտ Ձեր բարեկամը՝

Հովհ. Թումանյան