համար մի լավ մարդ է հարկավոր, որ քարտուղար լինի—իմա՛ խմբ<ագրի> օգնական։ Նա քեզ լավ մարդ է համարում և հանձնել է ինձ, որպես ընկերի— քո միտքն իմանամ։ Չգիտեմ՝ միտքն իմանալու ղայդեն էսպե՞ս է, թե չէ— միայն դու, եթե հիրավի լավ մարդ ես, իսկույն ևեթ մի պատասխան տուր՝ կուզե՞ս այդ պաշտոնը, թե չէ։ Եթե չէ՝ հեռագրով պատասխանիր, իսկ եթե հա, ինչ որ կուզես՝ կուզես հեռագրով, կուզես նամակով։
Գուցե ավելորդ չի լինիլ այն էլ հիշեի որ կստանաս ամսական 75—100 ռուբլի։ Դեռ վերջնականապես չի որոշած։
Ես անքնությունից, հոգնածությունից ու շոգից մեռնում եմ։ Դերենիկը գնում է Եվրոպա2, իսկ Լևոնը իր տղի հետ խաղ է անում3։
Խնդրում եմ հաղորդել Վեհափառ կաթողիկոսին, թե Լոռվա շրջանում հայտնվել է թուրքերի մի ահագին խումբ, որ կողոպտում է, սպանում։ Ժողովուրդը աղաչում է անմիջական օգնություն խնդրել։
Мн<огоуважаемый> Давид Иванович!
Вы, может быть, не забыли Вашего нового знакомого [(в Шулаверах, в нашем доме, на прощальном обеде в честь г. Шаншиева)]1.