Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հրատարակչական ընկերության գրասենյակը՝ Бебутовская, № 25, վարչության առաջին նիստին1։

Ընդհանուր ժողովի նախագահ՝
Հ. Թումանյան

center>130. ԱՐԻՍՏԱԿԵՍ ԶԱՐԳԱՐՅԱՆԻՆ

15 հոկտեմբերի, 1912, Թիֆլիս
Մեծարգո պարոն
բժիշկ Արիտտակես Զարգարյան,

Հայ գրողների կովկասյան ընկերությունը էս հոկտեմբերի 10-ի ընդհանուր ժողովում Ձեզ, ընտրել է իր վարչության անդամ և գանձապահ։

Խոնարհաբար խնդրում եմ՝ ամսիս 16-ին, երեքշաբթի, երեկոյան ժամը 71/2֊ին շնորհ բերեք Կովկասի հայոց հրատարակչական ընկերության գրասենյակը (Бебутовская, 25) վարչության առաջին նիստին։

Ընդհանուր ժողովի նախագահ՝
Հ. Թումանյան
131. ՍԻՐԱԿԱՆ ՏԻԳՐԱՆՅԱՆԻՆ
Թիֆլիս—Պետերբուրգ
1912, հոկտեմբերի 16, Թիֆլիս
Սիրելի Սիրական,

Ստացել եմ նամակդ1. պատասխանն ուշանում էր, որովհետև դրությունն էսպես է։

Ես Պետերբուրգից գալուց հետո խմբագրությունը թողել եմ2. մնում եմ որպես աշխատակից և շատ խազեիններից մինը, էն էլ, իհարկե, փող չեմ տալի, թեև շատերը չեն