տալիս էլ։ Այժմ չեն վարձատրում։ Ասում էի ժողով անենք, տեսնենք։ Ինձ համար շատ է ցանկալի, որ դու, և մի քանի հոգի գրեիք, բայց և որ վարձատրվեիք։ Մելիքյանը նոր է եկել։ Գիտես, որ նա էլ իմ բռնվելուց հետո մի կողմ էր քաշվել, թողնելով իր տված 10 հազար ռուբլին։ Այժմ գուցե նորից մոտեցնենք, բայց դժար թե էլ առաջվա սրտով մոտ գա։ Անցյալ օրը մոտս էր. հետաքրքրվում է նոր գրական ընկերությունով4։ էս ընկերությանը, հույս ունեմ, որ անդամ կգրվես, և կաշխատես սրա բարգավաճման համար, թե՜ հրապարակախոս ես, թե՛ բանասեր, գիտնական։ Հիշում եմ, որ մի օր էլ մի երկու տող բան ասիր հանգով, էլ ի՞նչ մնաց։ Սա կդառնա մեր թերևս ամենալավ ընկերությունը։ Շուտով կունենանք և գրական ակումբ, և ամսագիր5, և դրամական խոշոր նվիրաբերություններ։ Եթե դպրոցական ֆոնդի ու գրական ֆոնդի վրա ավելանար և մեր Պետերբուրգի նախաձեռնած հայոց պատմագրական կամ հայագիտական ֆոնդը—հրաշալի կլիներ8։
Ես վաղուց նամակ եմ գրել քեզ ու Գրիգոր Ֆադեևիչին, բայց այժմ քո հասցեն ուրիշ է, ես ուրիշ հասցեով եմ գրել, չգիտեմ ստացե՞լ եք, թե չէ7։ Ջերմ բարևներս Գրիգոր Ֆադեևիչին, տիկնոջը և քեզ գերդաստանովդ։
<Հ· Գ·> էս տնաքանդները հայոց հարցին չեն մոտենում8։
Թիֆլիս, Вознесенская, 18
С.-Петербург. Фонтанка, д. 64, кв. 22.
Спракану Фалеевичу г. Тиграняну