Այս էջը հաստատված է
խնդիրը կա2, այլև մի ուրիշ խնդիր տաճկահայ գրողների հետ կապված3։
Ձեր Հ. Թումանյան
1912, դեկտեմբերի 3, Թիֆլիս
Հայոց գրական ընկերության վարչությունը հայտնում է իր խորին ցավակցությունը գրչի ազնիվ մշակի՝ Արասխանյանի մահվան առթիվ։
Թումանյան
1912, դեկտեմբերի 3, Թիֆլիս
Հայոց գրական ընկերության վարչությունը խնդրում է հոգաբարձությանը Արասխանյանի մարմինը բերել Թիֆլիս։ Թիֆլիսում թաղման հոգսը ընկերությունն առնում է իր վրա։
Նախագահ՝ Թումանյան
1912, դեկտեմբերի < 4 >, Թիֆլիս
Մոսկվայից հեռագիր ստացվեց, որ Արասխանյանի քրոջ որդին՝ Մ. Բունիաթյանր հանձն Է առնում բոլոր ծախքերը։ Խնդրում ենք կարգադրեցեք Թիֆլիս բերելու Արասխանյանի մարմինը։
Նախագահ՝ Թումանյան