Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

139. ԻՍԱՀԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ

23 դեկտեմբերի, 1912, Թիֆլիս

Պ. Իսահակ Հարությունյանին

Մի քանի օր է հիվանդ պառկած եմ անկողնում և անկարող եմ այսօր ներկա լինել Գրական ընկերության ընդհանուր ժողովին։ Ուղարկում եմ մի շարք անուններ Հյուսիսային Կովկասից և Ռուսաստանից, մի քանի անուններ էլ կան պ. Ե. Լալայանի մոտ, ընդհանրապես հայտնի և հարգելի անուններ, և խնդրում եմ այսօրվա ժողովում դնեք քվեարկության։

Ռուսաստանից և Հյուսիսային Կովկասից իրենց ցանկությունը հայտնել են ընկերությանս անդամագրվելու թե գրավոր և թե բերանացի՝ վարչությանս անդամ և քարտուղար հայր Գյուտ ա <վագ> քահանա Աղանյանին.

Նոր Նախիջևանից Փիլիպոս Վարդանյան,

» Գրիգոր Չալխուշյան,

» Երվանդ Շահազիզ,

Մոսկվայից Մկրտիչ Բարխուդարյան,

Պ. Բուրգից բժ. Արտ. Բուդուղյան։

Ն. Ադոնց։

Հարգանքով՝

Հ․ Թումանյան

140. ՀԱԿՈԲ ԱՆԱԳՉՅԱՆԻՆ

1912, դեկտեմբերի 26, <Թիֆլիս>

Սիրելի պ. Հակոբ,

Խնդրեմ հայր Չմշկյանին վճարեք հինգ ռ. Գրական ընկերության հաշվից, որի համար նա գրել է և ստորագրել առանձին հաշվի վրա, որ ուղարկում եմ սրա հետ, և այս հաշիվն էլ խնդրեմ պահեք Ձեզ մոտ։

Հարգանքով՝

Հ. Թումանյան