«Հեքիաթներ», «Բուսաբանություն» (հայկական), «Բառարան Վասպուրականի բարբառի» և այլն2։
Հարգանքով՝
145. ՄԵՍՐՈՊ ՏԵՐ–ՄՈվՍԻՍՅԱՆԻՆ
Սիրելի Մեսրոպ, |
Նորից շնորհավորում եմ իմ և մերոնց կողմից քո գալուստը մեզ մոտ և հավատացած եմ, որ լավ համաքաղաքացիներ կլինենք1։ Բայց էս գործը ցույց կտա։
Ասած է, քանի ժամանակը ձեռքիդ է՝ բարություն արա։ Այժմ քանի Էջմիածին ես և սինոդի անդամ, արի էսպես մի բարություն էլ արա։
Ռոստովից էջմիածին է գալիս ժողովրդի կողմից մի պատգամավորություն՝ խնդրելու, որ կարգալույծ չանեք հերթեցյան քահանային։ Ինձ էլ դիմել են ժողովրդի կողմից, Բարեգործական ընկ<երությունը> պաշտոնական թուղթ Է գրել միջնորդելու այդ գործի համար։ Այժմ միջնորդելով՝ խնդրում եմ Էդ գործի մեջ մեղմություն ցույց տաս։ Հիրավի, ինչքան Էլ հանցանքը մեջտեղը կա, բայց պատիժը շատ Է ծանր, և ընտանիքն էլ մյուս կողմից է տառապում էդ ծանրության տակ։ Լավ կլինի, որ ժողովրդի պատգամավորները մերժված չվերադառնան, ներողամտության և մեղմության մի գործ լինի կատարված քո միջամտությամբ, որով իմ բարեկամությունն էլ մի բանի տեղ անց կացած կլինի2։
էս հուսով ու ջերմագին բարևներով մնում եմ միշտ՝
քո Հովհ. Թումանյան |