1 9 1 3
144. Կովկասի հայոց հրատարակչական ընկերության հարգելի վարչությանը
Ինձ մոտ է գտնվում թուրքահայ հայտնի ազգագրագետ պ. Տ. Զիթունու «Արևելյան խաղաշխարհ» աշխատությունը, որ ուղարկելով հարգելի վարչությանդ, կխնդրեի տալ տպագրության, աչքի առաջ ունենալով ազգագրական նյութերի մեծ կարևորությունը ամեն մի ժողովրդի գրականության համար։ Պ. Ձիթունու հիշլալ գրվածքը մի անգամ ընկերությունդ ետ է ուղարկել, որքան գիտեմ, պատճառ բռնելով բամբառակ բառերը, որ անխուսափելի են ամեն ազգագրական նյութերի մեջ և ամեն մի գրականության մեջ կամ տպում են անփոփոխ, կամ դնում են առաջին տառը, և կամ ամբողջովին փոխարինում են կետերով։ Ես կարծում եմ՝ Կովկասի հայոց Հրատարակչական ընկերությունն էլ ներկա դեպքում կարող էր վարվել երեք ձևից մեկն ընտրելով, այլև թողնելով նախաբանից առաջ նամակներն առանց տպագրության։ Սակայն աչքի առաջ ունեն խալով նյութի կարևորությունն ու հավաքողի, գրի առնողի հմտությունը, որպես ընկերության անդամ1 հայոց գրականությամբ պարապող մեկը՝ կցանկանայի տպագրված տեսնել պ. Չիթունոլ ինչպես հիշյալ աշխատությունը, այնպես էլ նրա մյուս աշխատությունները՝ <<Սասմանց տուն)), «Հերան-Թուրան», «Վանի նահանգ»