Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

150. ԳԱՎԻԹ ՏԵՐ–ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ (ԱՆԱՆՈԻՆ)

Թիֆլիս — Բաքու

1913, փետրվարի 12, Թիֆլիս

Հարգելի պ․ Տեր-Դանիելյան,

Ըստ երևույթին, երկար Է ձգձգվելու հայ գրողների Բաքվում ճյուղ ունենալու գործը։ Որոշել ենք կանոնադրությունը փոփոխության ենթարկել, բայց մինչև Էդ կլինի, շատ ժամանակ կանցնի։

Լավ կլինի, որ դուք այժմյանից գործի անցնեք, կազմեք, ձեր գրական շրջանը և սկսեք ձեր գրական երեկույթներն ու բանախոսությունները։ Երբ իրավունք կստանաք, հեշտ Է, իսկույն Էդպես Էլ կհայտարարեք, որպես մի ընկերություն։ Կմիացնենք մեր ուժերը և առաջ կբերենք մի հոսանք։ Այժմ արդեն մենք ունենք թե Բաքու, թե Թիֆլիս, և թե այլ տեղեր ցրված ինտելիգենտ մարդկանց մի բազմություն՝ նոր մարդիկ, որոնք շատ ու շատ են տարբերվում իրենց նախորդ սերունդից և մեծ ազդեցություն են ունենալու մանավանդ մեր գրականության վրա։

Գրում եմ և Խանզադյանին ու ուրիշներին, այլև Հովհ. Հովհաննիսյանին ու ուրիշներին։ Գրել եմ և Հակոբ Մանանդյանին (Малая морская 2). նա լավ ուժ Է, պետք Է մեջ բերել։

Իհարկե, ինչպես Էստեղ, Էնտեղ Էլ գործը դրած կլինի անկուսակցական հողի վրա։ Եվ ինչքան լավ Է. տարբեր հայացքով, բայց միշտ հարգանքով դեպի իրար։ Մի բան, որ չի ունեցել մեր անցյալ գրականությունը և չունեն նրա Էսօրվան ներկայացուցիչները դժբախտաբար։

Նոր սերունդինն Է դա։ Եվ պատիվ նրան։

Էս տողերում վրա հասավ Բաքվից պ․ Ռ. Հովհանջանյանը։

Ուրեմն, շուտով կսկսվեն ձեր ժողովները։ Լավ կլինի միշտ հարաբերության մեջ լինենք, արձագանք տանք իրար։ Հաշիվ