տանք իրար։ Նկատողություններ անենք իրար։ Խրախուսենք իրար։ Միացնենք Բաքուն ու Թիֆլիսը։
էս տեսակ մի կյանք շատ է հարկավոր մեր փոքրիկ կյանքի համար։
Ջերմ բարեևներով ու հարգանքով՝
Իբրև թե գանձապահ ես։ Եթե մոտդ գանձ կա—ընկերության հաշվից էս մարդուն 50 ռ. տուր և Աթանասյանի ստորագրած հաշիվը վերցրու1։
Բանից դուրս է գալիս, որ քո Լալայանի պատմությունը բարձրանալու է նոր թափով2. տեսնենք արանքումը քո թարիֆը ոնց է լինում3։
19 ապրիլի, 1913, <Թիլիս>
Հայոց գրողների ընկերության վարչությունը ամսի 5-ին Թիֆլիսի ժողովարանում կայացած Սայաթ-Նովայի երեկույթի համար, իբրև երեկույթի կառավարչուհու, Ձեր անձնվեր վերաբերմունքի և եռանդուն ջանքերի համար հայտնում է Ձեզ, հարգելի իշխանուհի, իր խորին շնորհակալությունը և հարգանքը։
Նախագահ՝ Հ. Թումանյան
Անդամ քարտուղար՝ Գյուտ քահանա Աղանյան