Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


թերթերում տպագրածներից արտատպելու սկզբունքը, որ կնշանակի, թե արդեն նյութ ունեք ձեռքներիդ տակ ինձանից, և վերջապես տալիս եք դրվածքներ թարգմանելու և փոխադրելու2։

Թե կարոդ ես Էսօր պատասխանիր, որ ըստ այնմ բանս բռնեմ3։

Քո Հովհ. Թումանյան
157. ՐԱՖՖՈԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ
Թիֆլիս–Լոնդոն

1913, հունիսի 25, Թիֆլիս

Հայոց հույսերի ու տառապանքի գերագույն վայրկյանին Հայ գրողների ընկերությունը հայտնում Է իր սերն ու հարգանքը Րաֆֆու մահվան 25-ամյակի օրը՝ նրա մեծ հիշատակին։ Նա եղավ մեծագույն պատմիչը հայոց տառապանքի և աննկուն հավատացողը հայության լավագույն ապագայի։ Հարգանք իր այրուն ու զավակներին։ Հարգանք նրա հիշատակը տոնող հասարակությանը։

Նախագահ՝ Հովհ. Թումանյան

158. ՀԵՂԻՆԵ ՄեԼԻՔ-ՀԱՅԿԱԶՅԱՆԻՆ

Թիֆլիս—Աբասթուման
<1913, հուլիսի սկզբներին, Թիֆլիս>
Սիրելի Հեղինե,

Շնորհակալ եմ Նունիկին Էսքան ժամանակ պահելու համար։ Ով գիտի ինչքան չարություն Է արել։ Պասպորտ տուր գա Ուրավել, մեջը վարք ու բարքը գրի։

Բարևներով՝ քո Հովհաննես