<Հ. Գ·> Գնում եմ Ոгրավել1։
Աբասթուման,
дача Мелнк-Гайказовой
Տիկին Հեղինե Մելիք֊Հայկազյան—Բեգզադյան
159. ՆՎԱՐԴ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Թիֆլիս— Աբասթուման
Նվարդ ջան,
Շատ ուրախ եմ, որ էդքան գոհ ես — հապա դու Հեղինեին ի՞նչ էիր կարծում։
Լիսիցյաններն արդեն Ուրավել են։ Գուցե ես էլ երկուշաբթի օրը գնամ1։ Ասել եմ ինձ համար առանձին սենյակ բռնեն։ Կգաս մի քանի օրով ինձ մոա — էլ ետ կերթաս։ Գուցե Մուշեղն էլ գա։ Գնացել է ճամփորդության։ Մերոնք Դսեղ շատ լավ են։ Տերտերն ու բաբոն էլ են գնում էնտեղ։
Հենց նոր նամակ ստացա Աշխենից ու Գիգայից. շատ են նեղացած, որ նամակ չեք գրում2։ Անպատճառ գրի և շուտ- շուտ։ Հասցեն Էսպես, Швейцария Suisse Zuoz Achkhen Khatissoff kourhaus Castell·
Ինձ նամակ գրելիս կգրես Ахалцнх (Уравел).
Տանըցոնց Էլ շուտ-շուտ գրի։
<Հ· Գ.> Ափսոս, «Հասկերը» գյուղն են տարել։ Հետո կղրկեմ ։
Абастуман,
дача Мелик-Гайказовой
Нвард Туманян